Ժառանգության ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ մշտական ներկայացուցչի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր “Ժառանգություն”խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ: 
“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում “Ժառանգության” ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 և Սահմանադրության ընդունման 16 ամյակը:
Միաժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին և ներքին խնդիրները: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է ԼՂՀ հինախնդրի կարգավորման վերաբերյալ “Ժառանգություն” կուսակցության մոտեցումները: Խմբակցության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորություններով աջակցել ԼՂՀ-ի անկախ պետականության կայացման գործընթացին, ինչպես նաև՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը: 




Լրահոս