Կարեն Անդրեասյանը` Բաղրամյանի դեպքերի և Վլադիմիր Գասպարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավաչափության տեսանկյունից մեզ մտահոգել է բացառապես հունիսի 23-ի դեպքը և կմտահոգի այն դեպքերը, եթե ոստիկանությունը չգործի պատշաճ՝ սադրիչների դեպքում: Մնացած բոլոր դեպքերը զուտ մարդկային գնահատականների դաշտում են: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ցույցերի ժամանակ ոստիկանության և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ ինքը ոստիկանապետի դեմ դիմումներ չի ստացել:

Նա հավելեց, թե ինքն անհատական գնահատականներ չի հնչեցնում և չի կարող անդրադառնալ միայն ոստիկանապետի պահվածքին:

Հարցին, թե ինչ եք կարծում, ինչն է պատճառը, որ չնայած սպառնալիքների ոստիկանությունը դեռևս գործողությունների չի դիմում, Անդրեասյանը նշեց, որ իրենք ուրախ են, որ ոստիկանությունը հանդուրժողականություն է ցուցաբերում.

«Մենք հասկանում ենք, որ իրենք ունեն գործառույթ տեղեկացնել իրենց պատկերացումների մասին, թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում, միևնույն ժամանակ ասում եմ, որ ամենամտահոգիչ դեպքերը, որը մենք արձանագրել ենք, տեղի է ունեցել հունիսի 23-ին: Երեկ ամբողջ գիշեր իմ տեղակալը և մեր ներկայացուցիչը եղել են Բաղրամյան պողոտայում, այցեր են կատարվում, դիտարկումներ են կատարվում, և այսօր բողոքները հիմնականում այն է, որ կան սադրիչներ»,- հավելեց Անդրեասյանը:




Լրահոս