Սպասվում է փոփոխական եղանակ եվ ջերմաստիճանի նվազում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, 14-16-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-16-ը հատկապես ցերեկը կնվազի 7-9, արևելյան շրջաններում 10-13 աստիճանով: Երևանում` դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև, 15- ին, 16-ին՝ ձյուն:




Լրահոս