Armlur.am-ի տեղեկություններով, ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՃՈ նորանշանակ պետը Արմեն Հակոբյանն է: Վերջինս ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության պետ գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ աշխատանքից ազատվելու պատճառը հիվանդությունն է, և այժմ ինքը պետք է արտասահմանում բուժում անցնի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արտակ Հարությունյանը շուտով նոր պաշտոն պետք է ստանա Քննչական կոմիտեում: