Երևանում բողոքի ցույցերը փորձում են օգտագործել հակակառավարական տրամադրությունները բորբոքելու համար. Ս. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլէներգիայի թանկացմամբ հարուցված Հայաստանում բողոքի ցույցերը բացառապես տնտեսական բնույթ են կրում, սակայն դրանք փորձում են քաղաքականացնել, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ազգային օրակարգի ձևավորման մեջ երիտասարդությանը, այդ թվում` նաև, այսպես կոչված, խաղաղ ցույցերի պրիզմայով, որոնք գնալով ավելի ու ավելի են դառնում վարքագծի նորմա: Դուք գիտեք` ինչպես են սկսվել գունավոր հեղափոխություններ, Ուկրաինայում` «Մայդանը», Հայաստանում` ներկայիս իրադարձությունները… Գայթակղություն կա դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները բորբոքելու համար, չնայած այդ իրադարձությունները արմատները խիստ տնտեսական են, սակայն ոմանց, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի հեռուն գնալ, և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է Լավրովը BRICS-ի երիտասարդական ֆորումի ժամանակ:




Լրահոս