Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հեռացել է հունական «Կերկիրա»-ից, հայտնում է ակումբի կայքը: Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին, իսկ «Կերկիրա»-ն չի առաջարկել նոր պայմանագիր:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի առաջին հատվածը Ղազարյանն անցկացրել էր հունական «Օլիմպիակոսում», որի հետ պայմանագիրը խզելուց հետո երկրորդ շրջանում խաղում էր «Կերկիրայում»։