“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ դեկտեմբերի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.51 դրամ:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 7.56 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարն էժանացել է: Փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքն իջեցրել են 404 կամ 405 դրամ, վաճառքն իրականացնում են 406-407 դրամով:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.7506 ռուբլին: