Բժիշկներն անում են հնարավորը, որպեսզի նորածին երեխան և ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ապրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած 27-ամյա Միլենա Ասատրյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ԲԿ-ի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը: Այդուհանդերձ, վերջինիս փոխանցմամբ, առկա է դրական դինամիկա:

Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց նաև, որ կինը և նրա նորածին երեխան գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. «Արվում է հնարավորը, որպեսզի մայրն ու որդին շարունակեն ապրել: Այն, որ նրանց վիճակը կայուն է և չի վատանում, արդեն իսկ հույս է տալիս, որ լավ կլինի: Ասատրյանը գիտակցություն ունի, արհեստական շնչառության ապարատին է միացված»:

Հիշեցնենք, որ երեխան ծնվել էր 8 ամսեկան` դեպքից 3 օր առաջ:




Լրահոս