Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ” ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Բորիս Կովալչուկը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, խոսել զարգացման առաջնահերթությունների մասին եւ քննարկել էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ հետագա համագործակցության ծրագրերը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով “ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ” ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բորիս Յուրիի Կովալչուկը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հանդիպման ժամանակ Նախագահը Բորիս Կովալչուկին շնորհավորել եւ հանձնել է պարգեւը: