ՌԴ Պետդուման առաջարկում է ԵՏՄ շրջանակներում միասնական կրթական տարածք ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդումայում ԱՊՀ հարցերով  կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական կրթական տարածք ստեղծելու առաջարկով:

Պատգամավորի խոսքերով՝ ռուսաց լեզուն հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության տարածքում «ամրապնդող հիմք»:

«Մեզ անհանգստացնում է աշխարհում ռուսալեզու մարդկանց կրճատման միտումները: Մենք չպետք է թույլ տանք ռուսալեզու կրթական տարածքի կրճատումը»,- ասել է պատգամավորը` ԵՏՄ երիտասարդ առաջնորդների առաջին ֆորումին, որն այսօր մեկնարկել է ՌԴ Պետդումայում:

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է մեծացնել ռուսական դպրոցների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը, որոնք յուրաքանչյուր երկրում կպատրաստեն «եվրասիական ինտեգրում» նոր մասնագիտություններ:




Լրահոս