
Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնից հեռացրել է Պետական ավիածառայության ղեկավար Դենիս Անտոնյուկին Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ վիճաբանությունից հետո:
«Դենիս Յուրիևիչ Անտոնյուկին հեռացնել Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայության նախագահի պաշտոնից մինչ ծառայողական քննության ավարտը»,- ասվում է հրամանում:
Ավելի վաղ Սաակաշվիլին լեզվակռվի էր բռնվել Անտոնյուկի հետ, որի ժամանակ Պետական ավիացիայի ղեկավարը խնդրել է Սաակաշվիլիին «վերջ դնել լեզվին տալուն»: