
«Նյու-Յորք Սիթի»-ի նորեկ Ֆրենկ Լեմպարդն առաջին անգամ մասնակցել է թիմի մարզմանը: Չորեքշաբթի օրվանից Լեմպադրը գտնվում է նյույորքյան թիմի բազայում: Հիշեցնենք, որ նախկինում թիմը ֆուտբոլիստին կես տարով վարձակալության էր հանձնել «Մանչեսթեր Սիթի»-ին:
37-ամյա բրիտանացի ֆուտբոլիստն իր սոցիալական ցանցում մարզման ընթացքից լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա լուսանկարված է իր նոր թիմակցի հետ, իսկ լուսանկարը մակագրված է. «Մարզման առաջին օրը: Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Չեմ կարողանում համբերել մինչ առաջին խաղը»:
Թիմի կազմում Լեմպարդն իր առաջին խաղը կանցկացնի հուլիսի 12-ին: