
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաք կոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել դրանց աշխատանքներին:
Երկրի ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ եւ ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը եւ արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը նաեւ նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր: