ԱԺ ՕԵԿ խմբակցությունը ՀՀ կառավարությանն առաջարկել էր 2013թ. բյուջեում նախատեսել կուսակցություններին տրվող գումարի չափի ավելացում: Սակայն գործադիրը պատասխանել է, թե օրենքով կուսակցություններին պետական աջակցության նպատակով նախատեսվել է շուրջ 75.7 մլն դրամ: Այս գումարը, ըստ էության, նախատեսված է ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների համար: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանից պարզել` երբեւիցե իրենց կուսակցությունը ՀՀ կառավարությունից գումար ստացել է: «Ո՛չ: Եթե ուզում ենք երկիրը ժողովրդավար զարգանա, ապա մենք պարտավոր ենք հոգալ նաեւ դրա ֆինանսական գոնե տարրական հարցերը: Միշտ էլ կուսակցությունների համար դժվար կլինի հույսը դնել միայն անդամավճարների վրա: Անդամավճարների խնդիրն էլ այսօր շատ ծանր է, որովհետեւ մարդիկ թշվառ վիճակում են»,-նշեց ՀԿԿ 1-ին քարտուղարը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ