
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:
ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանյուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Հովիկ Աբրահամյանը կայցելի Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում կմասնակցեն հայկական դպրոցի բացման արարողությանը: