Հայաստանում հացի արտադրությունը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.8 տոկոսով: Նկատենք, որ հատկապես հացի արտադրության անկումն ուղիղ կապ ունի սպառողների նվազման հետ: Բնականաբար, որքան հացի արտադրությունը նվազում է, նույնքան քիչ է սկսում այն սպառվել:

Մասնավորապես, երբ հացի արտադրության 1,8 տոկոսի անկումը վերածում են սպառողի, ապա ստացվում է, որ այս տարի Հայաստանի բնակչության թիվը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, նվազել է 54 հազար 307-ով:




Լրահոս