ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ` քաղաքի կրիմինալ ուժերի մոտ անկումային տրամադրություն է նկատվում, քանի որ գնալով տեսանելի է դառնում այն, որ իրենց «լավ ժամանակներն» արդեն անցյալում են: Եւ այսօրվա բարձրագույն իշխանությունները գերադասում են Շիրակի մարզում աշխատել ապաքրեականացված ուժերի հետ` քաղաքապետ Սամվել Բալասանյանի կամ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի դեմքով: Խոսակցություններ կան նաեւ, որ հենց այս հանգամանքով են պայմանավորված կրիմինալի կողմից բավական ագրեսիվ քարոզչական քայլերը, մասնավորապես Բալասանյանի՝ մարդ սպանելու մասին հետագայում հերքված լուրեր տարածելու մասով: Ըստ գերիշխող կարծիքի` պատահական չէ, որ այս ամենը համընկավ Արման Սահակյանի ընտրության նախորդ օրվա հետ:
Ըստ ամենայնի, մոտ ապագայում պետք է էլի սպասել նմանատիպ հարվածների Արման Սահակյանի եւ Բալասանյանների ուղղությամբ: Բայց ավելի շատ, թերեւս, վերջինների, որովհետեւ Արման Սահակյանը, տեղացի չլինելով, պակաս վտանգավոր է համարվում: Մի խոսքով` հանրապետության երկրորդ քաղաքն իրեն մոռանալ չի տա:




Լրահոս