Երեկ ՀՀ կառավարության շենքի բակում «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, թե ինչպես ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արցունքակալած աչքերով դուրս եկավ կառավարության շենքից: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ է պատահել, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Կարինեի մահից խիստ ազդված եմ եւ չեմ կարող խոսել»: Նշենք, որ դեկտեմբերի 6-ին հանկարծամահ է եղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Նախնական տեղեկություններով` նա մահացել է ԱՄՆ-ում, որտեղ բուժվում էր:
ԱԶԴՎԵԼ ԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ