Երեկ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Միասնական օրակարգ նախագահական ընտրություններում» համաժողովը, որի ժամանակ քննարկվել է ՀՅԴ-ի կողմից առաջարկված, 7 ծրագրային կետերից բաղկացած օրակարգը: Համաժողովին մասնակցել են նաեւ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ԱԻՄ կուսակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Մասնակիցները կարեւորել են ՀՅԴ-ի 7-կետանոց փաստաթուղթը, նաեւ նշել, որ միայն միավորվելու դեպքում կարող են հաջողության հասնել առաջիկա նախագահական ընտրություններում` շեշտելով միասնական թեկնածուով հանդես գալու կարեւորությունը:
ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ