ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաճյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ-ում աճել են փամփերսների գները, իսկ պատճառը, ըստ նրա, քաղաքական շրջանակներում դրա պահանջարկն է: «Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի արձագանքները սպասվածից ավելի բուռն էին, հատկապես ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի կողմից…»,-գրել է նա: Իսկ Էդուարդ Շարմազանովը երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Ծառուկյանի հասցեին ասել է. «…Մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն հասել է որոշակի հաջողության, կրկին ըստ եվրոպացի պատգամավորների՝ պոպուլիստական քաղաքականության արդյունքում: Մենք չենք ասում, որ ըստ եվրոպացի որոշ պատգամավորների` ԲՀԿ-ի առաջնորդն ունի բավական թույլ գիտելիքներ կամ պատկերացումներ միջազգային քաղաքականության եւ առհասարակ ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ»:
ՓԱՄՓԵՐՍՆԵՐԻ ԱՃ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ