ԱԺ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) 2013թ. պետական բյուջեի մասով կառավարությանը ներկայացրած բոլոր առաջարկությունները կտրականապես մերժվել են: Հավանաբար, դա էր պատճառը, որ Գրիգորյանը բյուջեի քվեարկության ժամանակ ներկա չէր ԱԺ-ում: Բոլորին հայտնի է, որ նախկինում նա ՀՅԴ խմբակցության անդամ էր, եւ հնարավոր է՝ մերժումը կապված է նաեւ դրա հետ: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Գրիգորյանի հետ` պարզելու, թե ինչն է մերժման պատճառը: «Նախ՝ ես միշտ էլ անկուսակցական եմ եղել, երկրորդն էլ՝ կա՞ մի պատգամավորի առաջարկություն, որ անցել է: Իմ համար հրատապ էր Արարատի մանկապարտեզի հետ կապված խնդիրը, որտեղ էլ թունավորումներ եղան, դա ինձ մերժել են: Բայց ես այդ հարցը էլի պետք է քննարկեմ կառավարության հետ, վարչապետին պիտի նամակով դիմենք, խնդրենք: Պիտի պայքարենք»,-ասաց նա:
ՄԵՐԺԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ