Տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով, որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:
Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:
Կառավարության մեկ այլ որոշումով հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից 2015թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Գավի դաշինքի միջև «Պատվաստանյութերի և դրամական աջակցության համար» համագործակցության շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: