ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱԺ ԻՐԱՎԱԲԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ազգային Ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Վահե Մանուկյանի գործով դատաքննությունը: Նա մեղադրվում է խարդախության մեջ: Ավելի կոնկրետ` կրթությամբ իրավաբան Վ. Մանուկյանը 2011թ. դեկտեմբերին, Արմեն Խալոյանից տեղեկանալով, որ վերջինս խնդիրներ ունի պետական եւ դատական մարմիններում` կապված նախկինում նրան պատկանող Երեւանի Չեխովի փողոցի 33 շենքում գտնվող բնակարանի սեփականության իրավունքը վերականգնելու հետ, առաջարկել է իր «օգնությունը». իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ դատավորին եւ նրանից ստանալ վճիռ` հօգուտ Ա. Խալոյանի: Պայմանավորվածությունից հետո սույն թվականի փետրվարի 23-ին Վ. Մանուկյանը Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտ Ա. Խալոյանից ստացել է 2000 դոլար գումար, սակայն չի հասցրել այն ծախսել, քանի որ ԱԱԾ աշխատակիցներն անմիջապես բռնել են նրան:




Լրահոս