Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է դիտավորությամբ մեկ ուրիշին միջին ծանրության վնաս պատճառելու մեջ: 2012թ. հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 26-ամյա Ռոբերտ Քոչարյանը Երեւանի Ն. Չարբախ թաղամասի 13/6 հասցեում գտնվող հողակտորի մոտ շինարարության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է Լեւոն Մուշեղյանի հետ, որի ընթացքում բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` դեմքի, կրծքավանդակի, մեջքի շրջաններում: Սակայն մեղադրանք է առաջադրվել նաեւ Ռ. Քոչարյանին դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցրած Լ. Մուշեղյանին: Ծեծկռտուքից տուժել են մեղադրյալների հատկապես քթերը եւ ակնակապիճները: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նրանց դատում է Անդրանիկ Մանուկյանը:
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԾԵԾԵԼ ՈՒ ԾԵԾՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ