ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ որ ես դառել եմ պատգամավոր, բնականաբար, ապահովել եմ ինձ, հետո եմ դառել: …Տոյոտա 200 Լենդ Կրուիզեր, կամազ, կռան, տրակտոր, լիքը, ամեն ինչ ունեմ…»:

Արագած Ախոյան aravot.am

Բիզնեսների տեր ԲՀԿ-ական պատգամավորն անկեղծացավ: 240 000 դրամ աշխատավարձն ի՞նչ է, որ մարդ դրա համար պատգամավորություն անի: Բա դրանով ապրե՞լ կլինի: 35 000 դրամ ստացողի մասին էլ չենք խոսում, բայց դե, իհարկե, ինչպե՞ս կարելի է շարքային քաղաքացուն համեմատել հայրենի էլիտայի հետ: Քաղաքացուն նվազագույն եւ միջին աշխատավարձն էլ բավարար է, իսկ պատգամավորին փող է պետք, բիզնեսներ, որպեսզի օլիգարխիկ դասը բարգավաճի, եւ ունենանք բարգավաճ Հայաստան: Իսկ նման Հայաստանին պետք չեն էլիտայի՝ էժան մեքենայով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկող ներկայացուցիչներ:




Լրահոս