
Գյումրիում ավարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման շրջանի առաջին փուլի առաջին հադիպումը, որտեղ տեղի ակումբ «Շիրակ»-ը հանդիպեց Բոսնիա և Հերցոգովինայի «Զրինսկի»-ի հետ:
Մարզադաշտը լեփ-լեցուն էր: Հայկական թիմը կարողացավ բոսնիացիների հանդեպ հաղթանակ տանել 2:0 հաշվով: Հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգունին, ով աչքի ընկավ 17-րդ և 66-րդ րոպեներին: