ՀՔԱ վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2015թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցած զինծառայողների մահացությունների վերաբերյալ գրասենյակի կողմից պատրաստված տեղեկանք:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 28 միջադեպ, որի հետևանքով մահացել է 34 զինծառայող: Նախորդ տարի 2014 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 22 մահացության դեպք, այսինքն, ցավոք, մահացության դեպքերի թիվն աճել է 1,5 ամգամ:
Համաձայն պաշտոնական տվյալների, 2015 թ. մահացության 34 դեպքերից 22-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է (որից 12-ը դիվերսիոն գործողության հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման), 4-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ դժբախտ պատահարի (2 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է:
2015 թ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 22 մահացության դեպքից 16-ը տեղի են ունեցել ԼՂ, իսկ 6-ը՝ ՀՀ տարածքում: