
Երևանի «Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի 2015/16թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Հանրապետական» ստադիոնում ընդունեց շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին» ե հաղթեց նվազագույն հաշվով:
«Ալաշկերտի» եւ «Սենթ Ջոնսթոնին» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Շոտլանդիայում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում մրցելու է կամ սերբական «Ցրվենա Զվեզդայի», կամ ղազախական «Կայրաթի» հետ:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Ալաշկերտ» (Հայաստան) – «Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա)՝ 1:0
Միհրան Մանասյան, 59