Հեղինակավոր Forbes ամսագիրը կրկին ներկայացրել է աշխարհի ամենահզոր մարդկանց ցուցակը, որում իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, խոշոր ղեկավարներ եւ բարերարներ: Ամսագիրն առանձնացրել է 71 թեկնածուի` գերապատվությունը տալով այն անձանց, որոնք իշխում են ավելի մեծ թվով մարդկանց: Երկրորդ տարին շարունակ ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարվել է ավելի ազդեցիկ, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը համեստաբար իր տեղը զիջել է տիկին Մերկելին:
ԱՄԵՆԱՀԶՈՐ ՄԱՐԴԻԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ