Մայդանը սեփական բռնակալների դեմ հաջողված պայքար էր. Պարույր Հայրիկյանը զուգահեռներ է տանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո անդրադարձավ կատարվածին:

«Ցուցարարների ասեցին` մեզ պետք են բաշիբոզուկներ, որ առաջ գնան տաշի-տուշի ասեն, ու մի քայլ առաջ չգնան»,-ասաց Պարույր Հայրիկյան` հավելելով, որ Բաղրամյան պողոտայում հավաքվածները խախտեցին իրենց իսկ սկզբունքները.«Սակայն ոչ բոլորը, մի խումբ երիտասարդներ»:

Նա հավելեց, որ իր աջակիցների հետ պայմանավորվել էր չգնալ բախումների, եթե որևէ բան այնպես չլինի: Զուգահեռ տանելով ուկրաինական Մայդանում տեղի ունեցած դեպքերի հետ, նա նշեց.«Մայդանը սեփական բռնակալների դեմ հաջողված պայքար էր»:

ԱԻՄ առաջնորդը այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:




Լրահոս