Հուլիսի 2-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի 34 SR 169 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է 51 ՍԼ 15 պետհամարանիշով կոմբայնին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 60-65տ տղամարդ, ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: