ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այն բախտախնդիրները, ովքեր փորձում են ներքաղաքական իրավիճակը լարել, նրանց համար կան համապատասխան միջոցներ:
Armlur.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, այն, ինչ հիմա է կատարվում Բաղրամյանում, քաղաքական դիվիդենտներ շահելու էժան քայլ է: «Տարբեր հայտնի ու ոչ հայտնի, ձևավորված ու չձևավորված մարդիկ, որտեղ մասսա են տեսնում հավաքված, փորձում են նրանց նպատակներն օգտագործել իրենց չարդարացված նպատակների համար»:
Բաղդասարյանի խոսքով՝ Բաղրամյանում հավաքվածները հենց ցանկանում են, որ իրենց նկատմամբ բռնություն կիրառվի, որ «ուղարկեն Հայաստանի համար անցանկալի երկրներ և ցույց տան, որ Հայաստանում ոչ ժողովրդավարական գործընթացներ են կատարվում»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում: