Ժողովուրդ. Վարչապետ Տիգրան Սարգսյանը ծաղրում է մեր ժողովրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է շարունակել ծաղրել հայ ժողովրդին: Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բացահայտել է հայ ժողովրդի աղքատության պատճառը. “Հայաստանում աղքատ են, որովհետև գիտելիքների պակաս կա”: Այսինքն` երկրում աղքատության աճի պատճառը ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանության ձախողումներն են, ոչ թե Տ. Սարգսյանի կառավարության ապաշնորհությունն է, այլ ժողովրդի անգրագիտությունը: Ի դեպ, նա ԱՄՆ Սան Հոզե քաղաքում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված “ԱրմԹեք-2012” համաժողովի ժամանակ ասել է. “Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է”: Փաստորեն, երբ հերթը հասնում է պատասխանատվություն կրելուն, Տ. Սարգսյանը մեղքը գցում է ուրիշների վրա, իսկ կազմակերպություններից գումարներ մուրալու ժամանակ հիշում է, որ գիտելիքահեն հասարակություն ունենք:




Լրահոս