Հրապարակ. Ծառուկյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Գագիկ Ծառուկյանը թիմով, իր սանիկ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի հետ մասնակցել է թաղամասում կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքին: Տրամադրությունը եղել է բավականին բարձր: Ըստ “Հրապարակ”-ի աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, նա այսօր հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ՝ չառաջադրվելու մասին: Թերթի զրուցակիցները չբացառեցին, որ “կանյաչնիում” որևէ հավաք չի լինի. “Ում պետք է, նա տեղյակ պահել է”: Իսկ խոսակցությունները, որ իրենց մոտ ըմբոստություն է հասունանում, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից, որ ոմանք կարող են մանդատները վայր դնել, չեն համապատասխանում իրականությանը. “Անհնար է, որ որևէ մեկը համարձակվի նման ուլտիմատում ներկայացնել նրան. նա որոշներիս հետ խոսել-տեղեկացրել է իր որոշման մասին, մնացածը պատերի տակի զրույցներ են”:




Լրահոս