Ժողովուրդ. ԲՀԿ-ական հարուստ գործարարները խորը շունչ քաշեցին, նրանցից ոմանք անգամ մաղարիչ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական հարուստ գործարարները կարող են խորը շունչ քաշել, քանի որ կարծես թե սրտներից քարն ընկնում է, նրանց մի մասը նույնիսկ “մաղարիչ” է անում. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում ոչ առաջադրել իր թեկնածությունը, ոչ էլ հայտարարել որևէ մեկին սատարելու մասին: Այդ որոշմանը նա հանգել է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը նրա հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե ԲՀԿ նախագահը գնա ընտրապայքարի, սուր առճակատման, ապա ինքն էլ ստիպված կլինի օրենքի շրջանակներում գործի դնել կոմպրոմատների իր բազան: Մեծահարուստ ԲՀԿ-ականների համար սա լավագույն լուծումը կարող է լինել, քանի որ չարաշահողը, “ատկատից” օգտվողը, հարկ չվճարողը, ընդդիմություն դառնալով մեծ “ռիսկի” է դիմում և մի օր էլ կարող է արժանանալ Խաչատուր Սուքիասյանի բախտին: Իսկ ահա Օսկանյանական թևը անտրամադիր է, քանի որ Ծառուկյանը չի թողնելու, որ ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրվի:




Լրահոս