“Հրապարակ”-ը գրում է, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն իր դեմ հերթական դատական նիստի ավարտին հայտարարել է, որ ճիշտ կլինի, եթե վերանորոգումների համար մարզպետարանին 2007թ. հատկացված 400 միլիոն դրամը ևս մանրադիտակային ստուգման ենթարկվի, քանի որ, ըստ նրա, գումարի համեմատ չնչին աշխատանք է կատարվել: “Ալիկ Սարգսյանը գրպանել է և դրել “Նոր Արտաշատ” ռեստորանի վրա”,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ աշխատում է իրականությունը “ջրի երես” հանելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիքի և անփութության մեջ:
Հրապարակ. Ալիկ Սարգսյանը գրպանե՞լ է 400 միլիոն դրամը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ