Ժողովուրդ. Սյունիքի մարզպետը պարտքի տակ չի մնացել եվ գյուղնախարարին փոխհատուցել է մեդալով եվ կոչումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արժանանալով ոսկե մեդալի, պարտքի տակ չի մնացել: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Խաչատրյանը դեկտեմբերի 7-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանին շնորհել է “Ակսել Բակունցի” մեդալ ու հենց մարզխորհրդի նիստից հետո, առանց ավագանու որոշման, ՀՀ գյուղնախարարին արժանացրել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Սյունիքի մարզպետից, սակայն վերջինս պահանջել է, որպեսզի մենք ներողություն խնդրենք իրենից, քանի որ օրեր առաջ գրել էինք, որ ինքը գյուղապետերի աշխատանքի արդյունքում ոսկե մեդալի է արժանացել: “Հուսանք, որ գյուղնախարարին միանգամից երկու պարգևի արժանացնելու լուրից ևս չի վիրավորվի Խաչատրյանը: Ի վերջո, “Ժողովուրդ”-ը բացառապես փաստ է շարադրել”,- եզրափակում է թերթը:




Լրահոս