“Ժողովուրդ”-ը գրել էր, որ այս օրերին ԲՀԿ-ական գործարարները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մոտ եղած ցուցակի հերթականությամբ “կանչվում” են Բաղրամյան 26 և զգուշացվում, որ իրենց բիզնեսների հետ կապված` կարող են խնդիրներ առաջանալ: Երեկ թերթը տեղեկություններ է ստացել, որ արդեն իշխանական մեքենայի ճնշման տակ են հայտնվել հատկապես ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Տիգրան Ստեփանյանը և Աժ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը (Մոթելի Հրանտ): Բանն այնտեղ է հասել, որ Կարո Կարապետյանը որոշել է վաճառել իրեն պատկանող գինու գործարանը ու այժմ գնորդներ է փնտրում Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ մյուս պատգամավորները տույժ ու տուգանքներ են վճարում: Այնուամենայնիվ թերթը փորձել է լուրը ճշտել նշված պատգամավորներից, որոնք բոլորը հերթով հերքել են, թե խնդիրներ ունեն:
Ժողովուրդ. Իշխանական մեքենայի ճնշման տակ են հայտնվել հատկապես Յուվեցի Կարոն, Մոթելի Հրանտն ու Տիգրան Ստեփանյա՞նը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ