«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով երկար տարիներ (2001-2014թթ) ղեկավարել է այդ ոլորտը, երեկ չի ցանկացել պատասխանել ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին:
«Ես հիմա շատ զբաղված եմ»,- ասել է նախկին նախարարը, ով պորտֆելից զրկվելուց հետո նշանակվեց Սերժ Սարզսյանի խորհրդական, եւ անջատել է հեռախոսը: Նկատենք, որ ՀԷՑ-ի վաճառքի բոլոր գործարքներն իրականացվել են հենց Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման օրոք: 2002թ.-ին ՀԷՑ-ը տարօրինակ ցածր գնով վաճառվեց օֆշորային «Միդլենդ Ռեսորսիզ» ընկերությանը, իսկ 2005թ.-ին վերջինս ՀԷՑ-ը վաճառեց ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: Միայն Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման ընթացքում էլէներգիայի սակագինը թանկացել է 3 փուլով 25 դրամից հասնելով 42 դրամի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։