Այսօր ժամը 06.38-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մինասյան փողոցի թիվ 2-րդ շենքի մոտակայքում` “Դովլաթ” սուպերմարկետում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 07.12-ին:
Այրվել է սառնարան, կախովի պլաստմասե առաստաղը (150 ք.մ) և ցուցափեղկեր: