ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը: Նամակագրությունների մեծ մասը վերաբերում է առօրյա մի շարք իրադարձությունների, ինչպես նաև որոշ հանդիպումների համաձայնեցմանը: Բացի այդ, նամակագրություներում նաև անդրադառնում են «Հայաստանի ու Թուրքիայի վեճին»:
Ամերիկյան Los Angeles Times պարբերականը հրապարակել է Հայաստանի ու Թուրքիայի վերաբերվող նամակագրությունը, որից կարելի է հստակ տեսնել, թե ինչ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն 2009 թ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցում:
Նամակագրությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն փորձում է միջնորդել Հայաստանի ու Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրմանն ու դրա համար կոնկրետ ժամկետներ է առաջ քաշում՝ մինչ հոկտեմբեր ամիսը: