Այրվել է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.02-ին, մարվել` 02.17-ին: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ՎԱԶ – 21015” մակնիշի 03 ԼՕ 790 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1977 թ. ծնված Անդրանիկ Ղազարյան) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:
Այրվել է ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և անվադողերը: Տուժածներ չկան:




Լրահոս