Երիտհանրապետականները մասնակցել են ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին: Համաժողովին ներկայացել էին պատվիրակություններ ՌԴ-ից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից:

Համաժողովն անցկացվեց ՌԴ Պետդումայում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այնուհետև համաժողովի շրջանակներում անցկացվեց լիագումար նիստ, որի ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես եկան  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, ՌԴ Պետդումայի որոշ պատգամավորներ, պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև համաժողովի հյուրերից:

Նիստի ընթացքում խոսվեց այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝  ԵՏՄ առանձնահատկությունները և հեռանկարները, ԵՏՄ-ն գլոբալ համակարգում, ԵՏՄ շրջանակներում հումանիտար համագործակցությունը, Եվրասիական տնտեսական իրավունք, հակամոնոպոլիստական կարգավորումը որպես ԵՏՄ անդամ երկրների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման գործոն, ԵՏՄ բարձրորակ կադրերի պատրաստումը և այլն: Ելույթներից հետո կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացվեց <<ԵՏՄ զարգացման ուղիները և հասարակական-քաղաքական գործընթացները>> թեմայով: Քննարկմանը հաջորդեց նիստի արդյունքների ամփոփումը, կազմվեց համաժողովի հուշագիրը, որով նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանում երիտասարդության ակտիվացում,  երիտասարդության շրջանում եվրասիական ինտեգրման գաղափարների և հնարավորությունների տարածում ու զարգացում, համաժողովի ամենամյա կազմակերպում, ԵՏՄ կրթական և կադրային պոտենցիալի զարգացում և արկա խնդիրների լուծման համար համապատասխան կազմակերպաիրավական ձևի կիրառում:

Հավելենք, որ համաժողովի ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հանդես է եկել առաջարկությունների փաթեթով:




Լրահոս