Լուսանկարն արվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գտնվող “Անուշ” ռեստորանային համալիրի հարակից անտառում բռնկված հրդեհը չէր մտահոգում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի հրշեջ ծառայության աշխատակիցներին, որոնք հարկ չեն համարել մարել այն` պատճառաբանելով, թե չոր խոտ է վառվում: “Դրա համար զահլա չունենք մի ամբողջ տեխնիկա դուրս բերել”,-նշել են նրանք:
Լուսանկարը ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ