Արծվիկ Մինասյանը կուտակայինի հարցով ՍԴ կներկայացնի գրություն, որտեղ ևս մեկ անգամ կպնդի իրենց պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր սոցցանցի էջում գրել է, որ առաջիկա ժամերին Սահմանադրական դատարան է ներկայացվելու գրություն, որտեղ ևս մեկ անգամ պնդում են իրենց պահանջները «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար:

Նա մասնավորապես գրել է. «Հարգելի ընկերներ, ինչպես գիտեք, Սահմանադրական դատարան ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար երկար ժամանակ հետևողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր: Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում այդպիսի փաստաթղթերի քանակն անցնում է 400 էջից: Նկատի առնելով մեծածավալ քանակը բոլորը չենք կարող հրապարակել: Սակայն հուլիսի 7-ին ընդառաջ նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի գրավոր պատասխանը ներկայացված դիմումի վերաբերյալ, որտեղ պաշտպանվում է մեր դիրքորոշումը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առաջիկա ժամերին Սահմանադրական դատարան է ներկայացվելու գրություն, որտեղ ևս մեկ անգամ պնդում ենք մեր պահանջները»:




Լրահոս