Լեհաստանի, Շվեդիայի եվ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախարարները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Տեղի կունենան Հայաստանի եւ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակը, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարները եւ կուրվագծվեն առաջիկա անելիքները` 2013թ. Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ:




Լրահոս