Տեղի կունենա Մենք առանց քեզ… խորագրով համերգային ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և “Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն” հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14.00, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (Աբովյան 2) կանցկացնեն “Մենք առանց քեզ…” խորագրով համերգային ծրագիրը։
Մշակութային ծրագրին կմասնակցեն ոչ պետական բուհերի և օտարերկյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շնորհաշատ ուսանողները։ 
Համերգային ծրագիրը բաղկացած է երաժշտական կատարումներից և պարային համարներից: Միջոցառման նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին ներկայանալ հանդիսատեսին, արդյունավետ կազմակերպել ուսանողների արտալսարանային կյանքը, անմիջական կապ ստեղծել տարբեր բուհերի միջև։ 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս