Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում Սամվել Կարապետյանի առևտրի կենտրոնները կրկին «ականապատվել են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոններում երեկ կրկին արտակարգ իրավիճակ է գրանցվել:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Սանկտ Պետերբուրգում գտնվող 2 ու Մոսկվայի 4 «ՌԻՕ» առևտրի կենտրոններում երեկ տարհանվել են բոլոր հաճախորդներն ու աշխատակիցները` տեղադրված ռուբի մասին հայտարարությունից հետո: Այս մասին լրատվական գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններից:

Տարհանումից հետո 800 քաղաքացի ստուգման է ենթարկվել:

Հիշեցնենք, որ Կարապետյանին պատկանող տարբեր քաղաքներում առևտրի կենտրոնների ականապատման մասին անանուն զանգերը հաճախակի են դարձել վերջին երկու շաբաթների ընթացքում:




Լրահոս