Ռոզա Ծառուկյանը խոստանում է. Գագիկը մինչեվ օրվա վերջ կխոսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, “Ա1+”-ի այն հարցին, թե արդյոք նրա որդին կառաջադրվի 2013թ. նախագահի ընտրություններում, պատասխանել է. “Ամեն ինչ նորմալ է”: Ի՞նչ նկատի ունեք` կառաջադրվի՞ նա՝ հարցին նա բառացիորեն ասաց. “Նկատի ունեի` ոչ, կասեի, որ ցանկացած մարդ իրեն հասանելիք աշխատանքը թող անի մեր երկրի համար և ամեն ինչ լավ է լինելու: Խնդրում եմ առաջադրվելու մասին հարցն ինձ մի տվեք, այսօր մինչև օրվա վերջ կիմանաք` կառաջադրվի, թե ոչ: Խնդրում եմ ուրիշներին հարց տվեք”:




Լրահոս