Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Իրինա Սարդարյանը: Պարզվել է, որ նա տան լոգարանում թունավորվել է շմոլ գազից: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Զոլաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ: Պարզվել է, որ նա թունավորվել է գազօջախից գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է քննություն: